Միջազգային

Կասետային զինամթերքի կիրառումն անընդունելի է.Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին 

1 րոպեի ընթերցում

Կասետային զինամթերքի կիրառումն անընդունելի է.Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութը անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կասետային զինամթերքի կիրառումը և իր երկրի կառավարությանը կոչ է անում ինչ-որ բան անել՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սադեթ Կարաբուլութն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում՝ կիսվելով Human Rights Watch-ի հրապարակմամբ, որում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմից կասետային զինամթերքի կիրառման փաստագրված դեպքերի մասին:

«Սկանդալային, անընդունելի. կառավարությունը պետք է խստորեն խոսի այս մասին և ինչ-որ բան անի Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- նշել խորրդարանականն ու կոչ արել «կոտրել լռությունը»:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման չորս դեպք: Կասետային զինամթերքի օգտագործումը արգելված է ամբողջ աշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում