Քաղաքականություն

Ժոզեպ Բորելն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։

Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար:

Ժոզեպ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում