«Կույր մի՛ եղեք». արցախցի կանայք բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ միասին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Հավաքվածները ձեռքերին պաստառներ ունեն, որոնց վրա անգլերեն և ռուսերենգրված են տարբեր կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը. «Կույր մի եղեք», «Ճանաչեք Արցախը», «Ահաբեկչությունն արդեն ձեր քթի տակ է», «Լռությունը բռնություն է», «Դուրս եկեք», «Մենք խաղաղություն ենք ուզում»:

Նրանք նաև միասին վանկարկում էին «Կույր մի եղեք», «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան»:

«Այստեղ հավաքվել են կանայք, որոնք առաջնագծում են թողել իրենց ամուսիններին, հայրերին, եղբայրներին և չունենալով այլ տարբերակ՝ ժամանակավորապես տեղափոխվել են այստեղ: Այսօր մենք պահանջում ենք, որպեսզի կանգնեցվի պատերազմը և փորձում ենք բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք Թուրքիայի և Արդբեջանի կողմից այս պահին իրականացվում են Արցախում: Մենք ակնկալում ենք, որպեսզի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպի մեզ հետ և լսի մեր ձայնը»,- նշեց մասնակիցներից Իրինա Սաֆարյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն