Հասարակական

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող  ինքնաթիռը

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող  ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- հայտնում են կոմիտեից:

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար:

Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցնելու հոկտեմբերի 19-ի չվերթը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում