Սա հաղթանակ է տարածաշրջանում խաղաղության համար. Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 13 տարի առաջ Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն պաշտոնապես ավարտվում է հոկտեմբերի 18-ին: Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար ՄոհամադՋավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր էջում այդ առնչությամբ գրել է. «Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումն այսօր հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության համար»:

ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Զենքի էմբարգոյի վերացմանն ընդդիմացել է ԱՄՆ-ը։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս