ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ֆրանսիան ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն:
«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը: