Չնայած համավարակի ազդեցությանը՝ ՀՀ-ում հավաքագրվել են նախատեսվածից ավելի հարկային եկամուտներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով 2020թ. 9 ամիսների համար նախատեսված է եղել 999.1 մլրդ դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի:

Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն:

«Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով:

Չնայած ստեղծված անհարմարություններին, միաժամանակ ոչ պակաս կարևորելով տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը` կոմիտեն շարունակում է իր անտեսանելի վարչարարությունը և վերահսկողությունը: Ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել յուրաքանչյուր տնտեսվարողի օրինապահ վարքագծի կարևորությունը, առավել ևս ստեղծված իրավիճակում, երբ առկա մարտահրավերները բոլորիս պարտադրում են համախմբվել և հաղթական քայլերով կերտել մեր երկրի ապագան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ