ՄԻԵԴ-ն իր որոշմամբ փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը. Եղիշե Կիրակոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը բավարարել է միայն Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 7-ի ասուլիսում:

«Փաստացի մեր ներկայացրած ապացույցների հիման վրա դատարանը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը: Դատարանը նման քայլի գնացել է Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա, այլ ապացույց չի եղել դատարանի տրամադրության տակ: Ակնհայտ է, որ այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է: Եվ, բնականաբար, կա այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ սա կարևոր քայլ է նաև հետագա ընդհանուր գործի տրամաբանության մեջ:

«Իսկ վճռի մասին կարող ենք խոսել, երբ հիմնական գանգատ կներկայացնենք: Ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ կապված մենք դեռ հիմնական գանգատ չենք ներկայացրել»,-նշեց Կիրակոսյանը:

Նա կարծում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է գործիք հանդիսանալ այլ ԵԽ անդամների համար՝ հղում կատարելու այս որոշմանը և այս որոշումը ֆիքսելով՝ Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:

Կիրակոսյանը նաև նշեց, որ ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ են ներկայացնում ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել: Դատարանը վերահաստատել է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրները ողջունել են ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու Իրանի երկօրյա ծրագիրը. Արաղչի

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Իրանի և հութիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով

Լեհաստանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով երեք դեռահաս է ձերբակալվել

Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովի բուլղարական տնտեսական գոտում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

Ռուսաստանը հերքում է դիվերսիայի վերաբերյալ Էստոնիայի մեղադրանքները

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը