Ղարաբաղյան հիմնահարց

Երևանի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտմեբերի 6-ին ավագանին արտահերթ նիստ է հրավիրել Ստեփանակերտին օգնություն տրամադրելու համար:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց՝ ոչ ոք չի կասկածում հայկական կողմի հաղթանակի մեջ:

«Ոչ ոք թող չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու կողմից վնասված մեր բոլոր քաղաքների և գյուղերի ենթակառուցվածքները: Դրա համար անհրաժեշտ է շատ ինտենսիվ աշխատանք»,- ասաց Մարությանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվումև հրթիռակոծվումեն նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվումեն փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Օրեր առաջ Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում