ՄԻԵԴ են ուղարկվել Ադրբեջանի կողմից միջազգային բազմաթիվ խախտումների վերաբերյալ տվյալներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարունակում է տեղեկացնել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից, կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտմամբ, Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները ակնհայտ միտումնավոր թիրախավորելու և լայնածավալ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծելու մասին:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԻԵԴ ներկայացուցչությունից:
«ՄԻԵԴ են ուղարկվել բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- նշված է հաղորդագրության մեջ: