Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին և զինծառայողներին աջակցող հիմնադրամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին աջակցող հիմնադրամներին:

«Աշխարհը աչք փակեց 1915 թվականին Հայոց ցեղասպանության վրա, 1980-ականների և 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա, 2016 թվականին Ադրբեջանի ներխուժման վրա: Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ դեպի ծով ելք չունեցող 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

SOAD խումբը միշտ հանդես է եկել հանուն արդարության և խաղաղության: Այս սկզբունքը գալիս է դարերի ընթացքում մեր ժողովրդին պատճառած տառապանքներից եւ անարդարություններից: Էրդողանին ժխտող Թուրքիան շարունակում է իր նախնիների՝ ցեղասպանության գործը, իսկ կոռումպացված նավթով դաշնակիցները ամերիկյան F-16 կործանիչով ռմբակոծում են Արցախն ու Հայաստանի որոշ շրջաններ ՝ սպանելով ինչպես զինվորներին, այնպես էլ խաղաղ բնակիչներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սերժ Թանկյանը:

Ըստ Թանկյանի`աշխարհը կարծես թե շատ զբաղված է կորոնավիրուսով եւ քաղաքականությամբ:

«Բայց մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ դա գոյատեւման սպառնալիք է մեր ժողովրդի եւ առաջին քրիստոնյա ազգի համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ մեր ջանքերին»,- գրել է Թանկյանը:

Թանկյանը կիսվել է հիմնադրամների հղումներով: Դրանցից են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և այլք:

Հայերեն

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ