Թուրքիայի կողմից վարձկաններին Ադրբեջան ուղղորդելու հարցը լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները, դրանցում Թուրքիայի ներգրավվածությունը, ինչպես նաև վարձկանների ուղղորդումն Ադրբեջան լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արևելագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ ռազմական գործողությունների առաջին օրը, երբ սկսվեցին սահմանային գործողությունները, արաբական տեղեկատվական տիրույթում դեռ զիջում էինք: Արաբական տիրույթում դեռ չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Հաջորդ օրվանից սկսած Թուրքիայի ներգրավվածությունը, վարձկանների ուղղորդումը Ադրբեջան լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում: Ինչը տրամադրություններ է ստեղծում հենց արաբական հանրույթում: Նրա խոսքով, նկատելի է, որ թվիթերյան հարթակում հակաթուրքական ու պրոթուրքական դիրքորոշումներ ունեցող օգտատերերի միջև բավական լայն բանավեճ կա:

«Վարձկանների թեման արաբական տիրույթում սկզբում մեկ աղբյուրից էր շրջանառվում, սակայն մարտերի շարունակականությունն իրենց կողմից բերեց նոր զոհերի և բազմազան աղբյուրներ հայտնվեցին, որոնք փաստեցին վարձկանների առկայությունը: Եվ արդեն կարող ենք հստակ ասել, որ նման վարձկաններ կան՝ անունով, ազգանունով, նկարներով, բնակության վայրերով նշված են աղբյուրներում: Հյուսիսային Սիրիայի շրջաններից բերված տարբեր ծայրահեղական խմբեր են, որոնք փորձառություն են անցել Լիբիայում: Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նրանց առաջխաղացումը մեր զինված ուժերը հաջողությամբ կասեցնում են»,-ասաց Հայկ Քոչարյանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից վարձկանների ուղղորդումն Ադրբեջան կասկածի տակ չի դրվում, և դա ազդում է ընդհանուր դիսկուրսի փոփոխության վրա:

Հայկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի ակտիվ աշխատել, իր անվտանգային շահերը տեղ հասցնելու համար: Նա նկատեց, որ այս օրերին դա շատ լավ արվում է: Տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագետներով գրեթե բոլոր առաջատար արաբական մամուլով ելույթ ունեցավ, ներկայացրեց հայկական տեսակետը: Այս ընթացքում թվիթերյան տիրույթում հայկական տեսակետն ավելի հասկանալի է դառնում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում