Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 458 նոր դեպք, ապաքինվել է 152 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50 359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով (ավելացել է մեկ դեպքով): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 292 հազար 193 թեստավորում:

Վերջին 24 ժամում արվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Կա 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ կառույցը հայտնում է, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Հայերեն English Русский

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը

Շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի է ավարտել մրցախաղը ԱՄՆ-ի հետ. Արոնյանը չի մասնակցել այս տուրին

Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը