Տնտեսություն

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Երևանի կենտրոնում իրականացվող ակտիվ կառուցապատման և դրա հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման ավելացմանը զուգահեռ՝ ՀԷՑ-ի «Մյասնիկյան» 35/6 կՎ ենթակայանում, որի սնուցումն ապահովվում է նաև ՀԷՑ-ի «Կիրզա» 110/35/6 կՎ ենթակայանից, իրականացվում են էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման մեծամասշտաբ աշխատանքներ։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունը։ 

«Մասնավորապես ներդրումային ծրագրի շրջանակներում 16 ՄՎԱ հզորությամբ 2 տրանսֆորմատորները փոխարինվում են 25 ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատորներով, 35 կՎ բաշխիչ սարքավորումները փոխարինվում են վակուումային անջատիչներով։ «Մյասնիկյան 1» և «Մյասնիկյան 2» 35կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և հաճախ վթարների պատճառ են հանդիսանում, ևս փոխարինվում են նոր՝ ավելի բարձր թողունակությամբ օդային և մալուխային գծերով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայրաքաղաքում ապրող ավելի քան 7000 բաժանորդներին էլեկտրաէներգիա մատակարարող այս ենթակայանի և հարակից էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրն իրականացվում է 3 փուլով, որի շրջանակներում կատարվում են՝ մալուխային գծի մոնտաժում Մյասնիկյանի ենթակայանից դեպի Կենդանաբանական այգու հարակից տարածք (փուլ 1-ին), օդային գծի մոնտաժման աշխատանքներ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Գոգոլի փողոց (փուլ 2-րդ), մալուխային գծերի մոնտաժում՝ Գոգոլի փողոցից մինչև «Կիրզա» 110/35/6 կՎ ենթակայան (փուլ 3-րդ)։

Կատարվող աշխատանքների արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ Երևանի կենտրոնում աճող էներգահամակարգի բեռի պակասը լրացնելու և բաժանորդներին պատշաճ էլեկտրամատակարարման ապահովման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում