Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասի հետ։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած ֆեյսբուքյան գրառումը։ 

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակներում փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր՝ որպես ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևոր բաղադրիչ: Ընդգվել է Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ քննարկումների ակտիվ դինամիկան: 

Քննարկվել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետևողական զարգացման նախաձեռնություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հարցերի՝ որպես ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ծրագրերի և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղկացուցիչ: Նախարար Միրզոյանը և հանձնակատար Ցիցիկոստասը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև ավիացիոն ոլորտում համագործակցության շուրջ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում