Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է միակ գործող հարթակը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար: Գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ հայկական կողմի միակ ակնկալիքը միջազգային կառույցներից, այդ թվում ՄԱԿ-ից, Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիային զսպելուն ուղղված կոչերն են:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ ոչ Հայաստանի, ոչ Արցախի Հանրապետությունը թույլ չի տալու ղարաբաղյան հակամարտության քննարկման որևէ այլ ձևաչափ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից: Հարցի կարգավորման գործում որևէ այլ պետություն չի կարող ներգրավվել և այն որևէ այլ հարթակ չի կարող տեղափոխվել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սանձազերծած գործողություններին միջազգային հանրության գնահատականներին, ապա ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ միջազգային հանրությունը գիտակցում է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

«Մենք միշտ ավելին ենք ակնկալելու, քան ստանում ենք: Այսօր հիմնականում հնչում են խաղաղությանը վերաբերող կոչեր և, այստեղ անհրաժեշտություն կա իսկապես թիրախավորված հայտարարությունների՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Փորձագետներն անդրադարձան նաև այս օրերին Հայաստանի դիվանագիտական կառույցների աշխատանքին՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացվում են, օպերատիվ կերպով օտարերկրյա պետություններն ու միջազգային կառույցները տեղեկացվում են տեղի ունեցող իրադարձությունների և իրավիճակի վերաբերյալ: Միջազգային առումով ակտիվ աշխատանք է տարվում, բոլոր գործընկերները ամբողջությամբ տեղյակ են այս իրադարձություններից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական զինուժն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ, մեծ ծավալի զրահատեխնիկա:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում