Պաշտոնական

ՀՀ Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագինշնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա

առթիվ:

Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ

զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության, մեր ավանդական մտերմության ու բարեկամության վրա»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում