Արմեն Սարգսյանն այցելել է FAST հիմնադրամ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ(FAST): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է հիմնադրամի գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ուղղություններով և նախագծերով:

Հանրապետության նախագահին ներկայացվել են հիմնադրամի կրթական և գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց մի մասն իրականացվում է արտերկրի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցաբար: Կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և այլ բնագավառներում իրականացվող իրենց տարբեր հետազոտությունների մասին պատմել են ոչ միայն ծրագրերի մասնակիցները, այլև շահառուները:

Կարևորելով իրականացվող ծրագրերն ու նախագծերը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․«Մենք տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր ենք, բայց լուրջ առաջընթաց և արդյունքներ արձանագրելու համար պետք է հետևողական աշխատանք կատարենք: Մենք երկար ճանապարհի սկզբնամասում ենք»:

Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանը, որի շրջանակում համագործակցություն է նախատեսվում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:«Ամենաէականն այն է, որ այդ խոշոր ընկերությունները ներկայացված լինեն Հայաստանում և հետազոտական աշխատանք կատարեն: Նրանցից մի քանիսը նույնիսկ առաջարկում են, որ համագործակցություն լինի ոչ միայն գիտահետազոտական, այլև կրթական ուղղությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը:-Իմ գաղափարը, նպատակը հետևյալն է՝ Հայաստանում ստեղծել միջավայր, որ դուք ստիպված չլինեք նորարարություններին տեղեկանալու համար մեկնել դուրս, այլ դրանք գտնեք այստեղ, կապված լինեք մեր երկրի հետ»:

Անդրադարձ է կատարվել նաև ATOM-ի շրջանակում FAST-ի հետ գործակցությանը:«Գուցե մենք տարբեր բաներ ենք անում, բայց անում ենք նույն նպատակի համար: Մենք ունենք առաջնագծում լինելու հնարավորություն, և պետք է կարողանաք խելացի կերպով օգտագործել այդ հնարավորությունը»,-նշել է նախագահը:

Նախագահն ընդգծել է, որ այսօր ուժը հենց անհատի մեջ է, նրա ստեղծագործ ներուժը շատ մեծ է.«Ես հավատում եմ, որ 18 տարեկան պատանիները, որոնք նաև ձեր ծրագրերի շահառուների թվում են, կարող են շատ բան անել: Կարող են ավելին անել, եթե գնում են ճիշտ ուղղությամբ և ճիշտ միջավայրում են: Պետք է օգնել, որ նրանց փայլուն մտքերը իրականություն դառնան, և այդ առումով FAST-ը կարևոր գործ է անում»:

Նախագահ Սարգսյանի և FAST-ի ղեկավար կազմի հանդիպման ընթացքում քննարկվել են նախագահական ATOM նախաձեռնության և FAST հիմնադրամի գործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին նախատեսվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և գալիք տարի անցկացվելիք STARMUS 6-րդ փառատոնի շրջանակում փոխգործակցությանը:

Հայերեն العربية English Русский

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ