Ավտոտնակների փոխարեն` հանգստի գոտի. Հայկ Մարությանը ծանոթացել է Նոր Նորքում կատարված աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորք Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և Երևանն այդչափ սիրելու համար:

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Թումանյանի այգու հարակից՝ շուրջ 3000 քմ տարածքը ևս մաքրվել է բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներից, ու փոխարենը հանգստի կանաչ գոտի է ձևավորվել:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ համար իրադարձություն է, ոչ թե այն պատճառով, որ ունեցանք ևս 3000 քմ այգի, այլ որ ինքնագիտակցությունը բնակչության ամենամեծ գնահատականն է, ինչը կարելի է ունենալ այսօր: Գիտեք, բոլոր բակերում կան այնպիսի տարածքներ, որոնք առաջին հարկի բնակիչները գրավել են և միայն իրենք են օգտվում: Բայց դա հանրային տարածք է: Եվ վարչական շրջանի ղեկավարի բանակցությունների շնորհիվ նրանք ինքնակամ այդ տարածքները հանձնել են հետ՝ համայնքին, և համայնքն էլ իր կողմից այդ տարածքները վերածել է գեղեցիկ այգու: Այստեղ երկու կարևոր մոտեցում կա. մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են: Ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց և երկրորդ՝ վարչական շրջանն այդ տարածքները չի թողել տարիներով անխնամ և հստակ ծրագիր է իրականացրել: Սա շատ կարևոր օրինակ է մյուս բնակիչների համար, և այս օրինակը պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է քաղաքապետն ու նկատել, որ գործընթացը մեկնարկել է տարբեր վարչական շրջաններում:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել