Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատում է, որ համավարակի արդյունքում փոքր ու միջին բիզնեսի եկամուտներն էականորեն նվազել են, հետևաբար նրանց համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, որի համաձայն ասվում է, թե դա ընդամենը քաղաքացու խնդիրն է, սխալվել է, կնքել է վարկային պայմանագիրը, ուրեմն` վերջ, պետք է մնա իր խնդիրների հետ միայնակ: Պետությունը, բնականաբար, պետք է հարթակներ ստեղծի, քննարկման առարկա դարձնի և գտնի լուծումներ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը, դատելով թվային ցուցանիշներից, ակնհայտ համարեց, որ քաղաքացիները, տնտեսավարող սուբյեկտները վարկերի մարման հետ կապված դժվարություններ ունեն: «Եվ սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ, ակնհայտ է եկամուտների անկումը, շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները»,- նշեց նա:

Պատգամավորը նկատեց, որ փոքր, միջին բիզնեսի եկամուտներն էապես նվազել են, խնդիր կա վարկերի սպասարկման մասով: «Եվ շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը լինի արդյունավետ, տրվեն այնպիսի վերակառուցումներ, որոնք թույլ կտան բիզնեսին իրոք նոր շունչ ու թթվածին ստանալ, ժամանակ շահել, որ կարողանան վերականգնվել»,- ասաց նա:

Լսումներին մասնակցող քաղաքացի Արմենուհի Հարությունյանը, անդրադառնալով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի այն մտքին, որ վարկային արձակուրդի ժամկետը որոշել են բանկերը, նշեց՝ կարծում է, որ դա խելամիտ չէ: «Լավ նախագիծ է մշակվել, վարկային արձակուրդ է տրվում, սակայն չի լինում արդյունքում: Օրինակ` բանկը որոշել է վարկային արձակուրդը 3 ամսով տրամադրել, 3 ամիսն ավարտվել է, համավարակը չի ավարտվել, հաճախորդը չի ունենում աշխատանք, չի կարողանում վճարումներն անել, արդյունքում նա տուժում է: Ունենում ենք ոչինչ, բայց մեծ աշխատանք ենք կատարել»,- ասաց Արմենուհի Հարությունյանը և հավելեց՝ կարծում է, որ այդ հարցը պետք է քննարկվի:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ