Պաշտոնական

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը

1 րոպեի ընթերցում

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏՌԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նա Կանադայի ժողովրդի անունից իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սարգսյանին , Հայաստանի Հանրապետության ժողովրդին և նշել, որ Կանադան ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը:

«Տասնյակ հազարավոր կանադացիներ կարող են իրենց արմատները գտնել Հայաստանում: Նրանց ներդրումը օգնել է Կանադան դարձնել բարեկեցիկ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն այսօր է»,-մասնավորապես նշվում է Ժուլի Պայետի ուղերձում:

Կանադայի գեներալ-նահանգապետը նաև ընդգծել է կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ համատեղ պայքարելու և առաջացած մարտահրավերներին համատեղ դիմակայելու կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում