Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում ՀՀ պետբյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝ շուրջ 25 հազար 500 քմ: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել են հողային հանույթի հեռացման, մայթերի, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: Մոտ 50 տոկոսի չափով տեղադրվել է ասֆալբետոնե ստորին շերտը, առաջիկայում կտեղադրվի նաեւ վերին շերտը: Աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսի չափով:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 22-ին Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի արդյունքում քննարկվել են աշխատանքներում ի հայտ եկած խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

«Կամոյի փողոցը գտնվում է շատ կարեւոր ռազմավարական կետում, որտեղով անցնում են դեպի Արցախ եւ Իրանի Հանրապետություն տանող միջպետական նշանակության ճանապարհները: Այնպես որ, այս ճանապարհի հիմնանորոգումը, Մարտունի քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելուց բացի, լուծում է նաեւ շատ ավելի կարեւոր ու ռազմավարական խնդիրներ՝ ապահովելով ճանապարհային անխափան հաղորդակցությունը Արցախի, Սյունիքի մարզի ու Իրանի Հանրապետության հետ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ