Պաշտոնական

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

1 րոպեի ընթերցում

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել երկրի սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կծառայեն երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշել է Ուզբեկստանի նախագահը:

Նա նախագահ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում