Պաշտոնական

Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ ունի իր յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, բազմազանություն, որը հարստացնում է մեր կազմակերպությունն ու մեր աշխարհը: Անչափ կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքների շրջանակում Ձեր երկրի ներգրավվածությունը միջազգային օրակարգերում»,- մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Գուտերեշը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների տասնամյակի գործողության առաջին տարում՝ այս տարի, անհրաժեշտ են մեր բոլորի համընդհանուր ջանքերը՝ կառուցելու այնպիսի արդար գլոբալիզացիա, որն ընդունելի լինի բոլորի համար և իրականացվեն վճռական գործողություններ կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ:

«Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ներդրումն ու աջակցությունը՝ ունենալու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ բոլորի համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում