Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ռազմավարությունը ներկայացնում է Մատենադարանում՝ Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Փաշինյանը նախ առաջարկեց այսօրվա իրականությանը նայել 30 տարի առաջվա աչքերով: «Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում, մեր օրակարում ձևավորվել ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում ՀՀ-ն 2020 թվականին: Ցավոք պետք է արձանագրեմ, որ մեր իրականության մեջ՝ առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել»,-ասաց վարչապետը:

Նար կարծիքով՝ սա, գուցե, նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Փաշինյանը շեշտեց. «Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր ՀՀ-ն՝ 2050 թվականին»:

Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում