Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Դեբորա Գրիզերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

Նախարարը բարձր է գնահատել Դեբորա Գրիզերի անձնական ներդրումը բարեփոխումների լայն օրակարգում ներառված ծրագրերը համատեղ ջանքերով իրականացնելու համար, մասնավորապես՝ կարևորել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աշխատանքը, և հաջողություն մաղթել տիկին Գրիզերին հետագա գործունեության ընթացքում՝ հույս հայտնելով, որ Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով և վերադառնալու ցանկությամբ։ Ռուստամ Բադասյանը նաև վստահություն է հայտնել, որ Նախարարությունը նույն ակտիվությամբ կշարունակի համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ և այդ համատեքստում ողջունել ու բարի գալուստ է մաղթել տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին։

Դեբորա Գրիզերը նույնպես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ աշխատանքային լավ փորձ ունեցող Դեյվիդ Հոֆմանը կնպաստի ձևավորված արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը։

Առցանց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում համագործակցությանը։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը