Տարածաշրջանային

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

2 րոպեի ընթերցում

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն Է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»:

«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն Է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ (Հյուսիսատլանտյան) դաշինքի անդամի ապօրինի եւ սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլեւ հենց դաշինքի թե՛ անվտանգության եւ թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադիրչ գործողությունները Եգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել Է կաբինետի ներկայացուցիչը:

«Հավաստվեց նաեւ մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաԷսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաԷսկալացիայի անհրաժեշտ պայման Է (թուրքական) Oruc Reis-ի (հետազոտական նավի) եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել Է Պեցասը:

ՆԱՏՕ-ն փորձում Է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի եւ Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի եւ երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում Է, որ երկուստեք պետք Է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում Է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել Է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան:

Ըստ որում Անկարան ասում Է, որ համաձայն Է երկխոսության «առանց նախնական պայմանների», Հունասանը դրանց թվին Է դասում բոլոր թուրքական նավերի նախնական անհապաղ դուրսբերումն իր ափամերձ ծածաղուտից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում