Ռուստամ Բադասյանը առանձին դեպքերում դատական նիստերը ձգձգելու միտում է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Մարտի 1-ի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարություններին, ովքեր նշում էին, որ հեղափոխությունից հետո դատաիրավական փոփոխություններ տեղի չեն ունեցել և չեն պատրաստվում մասնակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությանը։

«Ես ճիշտն ասած ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը և նրանց պատճառաբանություններին, բայց կարծում եմ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են, բավական ինտենսիվ ընթացքի մեջ են: Բազմիցս մենք պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների էությունը և բովանդակությունը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը։ Կարծում եմ՝ ճիշտ չի կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը»,- նշեց Բադասյանը։

Նախարարն ընդգծեց, սակայն, որ առանձին դեպքերում դատական նիստերը ձգձգելու, արդարադատությունից խուսափելու միտումներ է տեսնում։

«Այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, այս խնդիրները կուտակված են տարիներ շարունակ։ Չի կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել»։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան