Հասարակական

Ինքնամեկուսացած քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ով պետք է թափի տան աղբը. ԱԱՏՄ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը.

«Արտակարգ դրության սկզբին՝ ապրիլին, ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված զանգերի թիվը։ Իսկ արդեն մայիսին ապրիլի համեմատ թեժ գծի զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։

ԱԱՏՄ վիճակագրությունը փաստում է՝ ամեն ամիս քաղաքացիների հարցադրումներն ունեցել են որոշակի օրինաչափություն։ Մարտին առավելապես հետաքրքրվել են երկիր մուտք գործելու ընթացակարգերով, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ԱԱՏՄ աշխատանքներով՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերի արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացում եւ այլն։

Ապրիլից արդեն զգալիորեն աճել է հետաքրքրությունը պարետի սահմանած հակահամաճարակային կանոնների, դրանց խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցների, կասեցումների վերաբերյալ։ Քիչ չեն եղել զանգերը տնտեսավարողներից, որոնք, փորձելով բարեխղճորեն պահպանել կանոնները, հանգամանորեն հետաքրքրվել են դրանցով։

Սահմանված նորմերի մասին տնտեսավարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսից արդեն զանգերը նվազել են։ Օգոստոսին՝ հանգստի շրջանում, դրանք մեծապես առնչվել են մարզասրահներում, հյուրանոցներում, լողավազաններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, աղմուկին։

Պայմանավորված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ԱԱՏՄ նոր լիազորություններով` գնալով ավելի մեծ թիվ են կազմում աշխատանքային իրավունքին առնչվող բողոքներն ու հարցադրումները։

ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են յուրօրինակ զանգեր ևս․ համառ բողոք՝ ինտերնետի բացակայությունից, նեղսրտած լինելու պատճառով հոգեբանական աջակցության կարիք։ Ինքնամեկուսացած քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ով պետք է թափի տան աղբը։ Մի շրջան տեխնիկական վրիպակի պատճառով վարորդական իրավունքի ստացման բազմաթիվ հարցումներ ԱԱՏՄ-ին էին ուղղվում։ Գիշերային զանգերից մեկով էլ քաղաքացին ահազանգել է, որ փորձում են իր բնակարան ներխուժել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

Լարված իրավիճակ ԱԺ-ում

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Սիրիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հնարավոր գրոհների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Վանաձորի թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում ծառատունկ է իրականացվել

Երևանի քաղաքապետարանն աղբահանության վճարի արտոնություն կսահմանի որոշակի խմբերի համար

ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին համագործակցության մասին

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների