Տնտեսություն

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Քաղաքացիները 2025–ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1–ը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ–ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ: 

Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 1–ը: 

Նախագծով սահմանվել է նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետը: Քաղաքացիները հայտարագրեր ներկայացնել կարող են մարտի 2–ից սկսած:  

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ կիսատ–պռատ լուծում է տրվում, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին մեծաթիվ խնդիրներ են լինելու: 

Մինասյանը նաև հայտնեց, որ ձեռնպահ են քվեարկելու։ 

Նա հույս հայտնեց, որ կառավարությունն այս համակարգը կկասեցնի, կմշակի, հետո միայն կներդնի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում