Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանըհամոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել հայ-բրազիլական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Նախագահ Սարգսյանը Ժաիր Բոլսոնարուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հայերեն English Français Русский