Հասարակական

Կանխվել է Կարճաղբյուր գետից իշխանի մանրաձկան գողության դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևան» ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատը կանխել է Կարճաղբյուր գետից իշխանի մանրաձկան գողության դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280 000 հատ իշխանի «գեղարքունի» տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով»,- գրել է Պետրոսյանը:

Նախարարը նշել է, որ «Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի «գեղարքունի» տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։

«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում, կրկին բաց է թողնվել գետ։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրն ու սեփական շահը պետական, հանրային, բնապահպանական շահից բարձր դասելով՝ փորձել են, փաստորեն, գողանալ ոչ թե պարզապես մանրաձուկը, այլ պետության ջանքը, լճի առողջացումը, Սևանի էկոհամակարգի վերականգնումը։ «Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն, աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով»,- նշել է նախարարը:

Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։

Սեպտեմբերի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց է թողել շուրջ 280 000 մանրաձուկ՝ «գեղարքունի» իշխան:

Հայերեն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Շիրակի մարզպետն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծվի միայն դատավորների թվաքանակն ավելացնելով. Լիլիթ Թադևոսյան

Ծանրորդ Մերի Թումասյանը 5-րդն է ԵԱ-ում

Երևանի մուտքերից մեկի մոտ նոր անտառային գոտի կստեղծվի

Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում․ Օմանի ԱԳ նախարար

Իսրայելը ​​հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ հավանության. Financial Times

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի տևողությամբ պայմանավորված՝ անձինք այլևս չեն կարող գտնվել կալանքի տակ․ Լիլիթ Թադևոսյան

Վենետիկի ճարտարապետական միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով