Տարածաշրջանային

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Բինալի Յըլդըրըմը գրառում է արել Twitter-ում: Նա նշել է, որ ինքն ու կինը դիմել են Անկարայի հիվանդանոցներից մեկը և թեստ հանձնել: Թեստի պատասխանը դրական է ստացվել: Այժմ նրանց առողջական վիճակը լավ է և տեղափոխվել են տուն:

Նա քաղաքացիներին կոչ է արել պահպանել սոցիալական հեռավորությունը, հիգիենայի կանոնները և դիմակներ կրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում