Տարածաշրջանային

Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ. Մահապատիժը պետք է վերականգնվի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ. Մահապատիժը պետք է վերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սաբահը, Էրդողանի մտերիմ դաշնակիցը նշել է, որ այդ պատիժը պետք է կիրառվի բռնաբարություն կատարած ու մանկասպան հանցագործների նկատմամբ: Բահչելիի խոսքով՝ իր կուսակցությունը մահապատժի ջատագով չէ, սակայն նշված հանցագործությունների դեմ պայքարում այլընտրանք չկա:

Թուրքիայում 2004 թվականից օրենքով արգելված, իսկ դրանից մի քանի տարի առաջ արդեն իսկ չկիրառվող մահապատժի վերականգնման մասին խոսակցությունները ակտիվացան 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Այն ժամանակ առաջարկվում էր վերականգնել մահապատիժը երկրում նոր ռազմական հեղաշրջումներ կամ դրա փորձերը կանխարգելելու նպատակով: Էրդողանն էլ իր ելույթներում բազմիցս նշել է, որ մահապատիժը կարող են վերականգնել, եթե դա ցանկանա ժողովուրդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում