Առաջին անգամ կազմակերպվում է շախմատի Երևանի գավաթի խաղարկություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է Երևանի գավաթի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-21-ը: Ուրախ ենք տեղեկացնել, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայիhttps://lichess.org/team/yerevan-chess-federationթիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։ Խաղարկության մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլերում:
Մրցաշարին իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը և կանանց գրոսմայստեր՝ Աննա Սարգսյանը։ Սպասում ենք մյուս մասնակիցներին։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը