Սպորտ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Հայաստանի բասկետբոլի  ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում՝ միանալով «Բոտև 2012» ակումբին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 20-ամյա բասկետբոլիստի նոր թիմը 2026/27 մրցաշրջանում հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։

Մելիքյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն անցկացրել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» կազմում՝ մասնակցելով մի շարք ստուգողական հանդիպումների։ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 13 միավոր և կատարելով 13 ռեբաունդ։

Նախապատրաստական շրջանից հետո Մելիքյանը միացել է «Բոտև 2012» ակումբին և արդեն մասնակցել նոր թիմի կազմում առաջին ստուգողական հանդիպմանը։ «Լևսկիի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ 12 միավոր և 11 ռեբաունդ։

Մինչ Բուլղարիա տեղափոխվելը Մելիքյանը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» ակումբներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում