Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում տղամարդկանց ընտրանին կմրցի Նիդեռլանդների, իսկ կանանց հավաքականը` ԱՄՆ թիմերի հետ: Այժմ կանանց ու տղամարդկանց հավաքականները մրցաշարային աղյուսակում 6-րդն են:
Տղամարդկանց մրցաշարի առաջատարը Ուզբեկստանն է, իսկ կանանցը` Չինաստանը:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն: