Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Գարբոյանը մրցել է ռուս Բաիր Բատլաևի հետ ու զիջել 0:5 հաշվով: Գարբոյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Էլիդա Քոչարյանը: