«Ուրարտուն» ընկերական խաղ կանցկացնի «Սևանի» հետ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն այս անգամ սեփական հարկի տակ ուժերը կչափի Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ի հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին և կմեկնարկի 18:00-ին։

Ավելի վաղ «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիայի» հետ։Հանդիպման 15-րդ րոպեին կոմբինացիոն խաղի արդյունքում մրցակցի դարպասապահի հետ մեն-մենակ հայտնվեց Ջոնել Դեսիրեն։ «Արարատ-Արմենիայի» դարպասապահը միայն կանոնների խախտման գնով կարողացավ չեզոքացնել դրությունը։ Նշանակվեց 11­մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Օլեգ Պոլյակովը՝ 1-0։

Առաջին խաղակեսի վերջնամասում ու երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտուն» վստահորեն տիրում էր նախաձեռնությանը։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ունեցավ։ Մասնավորապես, Օլեգ Պոլյակովն ու Ջոնել Դեսիրեն կարող էին զարգացնել թիմի հաջողությունը, սակայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները երկրորդ կեսում կարողացան հավասարեցնել հաշիվը։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Նշանակվեց 11­մետրանոց։ Լուիս Օգանայի հարվածի ուղղությունը Արսեն Բեգլարյանը կռահել էր, անգամ հպվեց գնդակին, բայց իր թիմին վերահաս գոլից փրկել չկարողացավ՝ 1-1։ Խաղի վերջնամասն էլ անցավ բավականին դիտարժան պայքարում, սակայն նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն