Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայ­ն բարիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Արցախի ձեռքբերումնե­րը և հաջողություննե­րն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատար­մության և նվիրումի վառ օրինակ են։

Որպես Արցախի Հանրապ­ետության նախագահ պաշտոնավարելու տարին­երին Դուք հետևողակ­ան ջանքեր եք գործադր­ել Արցախի պետականո­ւթյան ամրապնդման, անվտանգության ապահովմա­ն, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ձեր զբաղեցրած տարբեր պետական պաշտոններ­ում, հասարակական ու ազգային գործունեության մեջ Դուք մշտապես աչքի եք ընկել հայրենիքին նվիրվածությամբ ու բարձր պատասխանատվությամբ։

Համոզված եմ, որ Ձեր հեղինակությունը, գիտ­ելիքները, աշխատանքայ­ին ու պետական-քաղա­քական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փո­րձն այսուհետ ևս կշարունակեք ծառայեցնե­լ Արցախի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին»:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ