Միջազգային

 Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում ռազմական տեխնիկա են փոխադրել Եփրատ գետի վրայով

2 րոպեի ընթերցում

 Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում ռազմական տեխնիկա են փոխադրել Եփրատ գետի վրայով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զինվորականները սիրիական բանակի զինծառայողների հետ համատեղ Դեյր-Էզ-Զոր նահանգում ժամանակավոր կամուրջ են գցել Եփրատ գետի վրայով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է գետանցի ծառայության պետ Նիկոլայ Գլուխովը:

Նա հավելել Է, որ նահանգում գետը հատելու վայր Է ընտրվել՝ հաշվի առնելով խորությունը եւ հոսանքի ուժը: Գետանցը կառուցելուց հետո դրա վրա ռազմական տեխնիկայի անցում են իրականացրել ծխածածկույթի ներքո: Եփրատով նաեւ իրականացվում Է լաստանավով գետանց: Այն անհրաժեշտ Է անձրեւների տարեշրջանում, երբ ջրի մակարդակը գետում կարող Է չափազանց բարձրանալ: Լաստանավորդներին ռուսաստանցի մասնագետներն ուսուցանում են աշխատել այն տեխնիկայով, որը նույնպես բերվել Է Ռուսաստանից:

«Առայժմ փորձի պակաս Է զգացվում, բայց մենք լավ ուսուցիչներ ունենք Ռուսաստանից: Մեքենան պարզ Է եւ հուսալի, դրա վրա կարելի Է հույս դնել գետանցի համար դժվարին պահերին: Ամենադժվարը տանկերի փոխադրումն Է. դրանք շատ ծանր են: Բայց ես արդեն կատարել եմ նման առաջադրանքներ»,-լրագրողներին պատմել Է լաստանավորդ Աբդել Քարի Խանին: Բացի ռազմական տեխնիկայից, ժամանակավոր գետանցումով անցնում են նաեւ քաղաքացիական մեքենաներ, օրինակ, կցանքով բեռնատարներ: Այլընտրանքային երթուղի կա, բայց բեռնափոխադրումների համար այն ավելի երկար Է:

«Ես զբաղվում եմ տարբեր բեռների փոխադրմամբ եւ այստեղով երթեւեկում եմ օրը մի քանի անգամ: Եվս մեկ կամուրջ կա գետի ներքեւի մասում, այն կառուցել են իրանցիները՝ հիմնականում իրենց կարիքների համար: Բայց այն չափազանց փոքր Է, դրա վրայով երթեւեկելը դժվար Է: Դրա համար պետք Է վճարել, ինձ համար դա թանկ Է»,-պատմել Է բեռնատարի վարորդ Հալիդ Դաութը: Ամբողջ տեխնիկան՝ ռազմական եւ քաղաքացիական, մանրամասնորեն ստուգում են գետանց կամ լաստանավ մուտք գործելուց առաջ: Եփրատ գետը հոսում Է երեք պետությունների տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում Է շուրջ 2,7 հազար կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում