Կառավարությունը քննարկում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկում է սահմանադրական դատավորի նոր թեկնածուի հարցը, ներկայումս որոշում չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ:

«ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք»,- նշեց Բադասյանը:

Անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասաց, որ թեկնածությունն առաջադրում է Կառավարությունը:

«Ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:

Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 17-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր թեկնածությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան