Սերժ Սարգսյանը մեկնաբանեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին լուրերին: «Արմենպրես»-ի հարցին` թե ո՞րն է պատճառը, որ 2017թ. Ժնևում հղում չի կատարվել նախորդ երկու պայմանավորվածություններին, արդյոք դրանից հրաժարում է եղե՞լ, թե իրապես խնդիրներ կային դրանք կյանքի կոչելու առումով, օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանն իհարկե հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները:

«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, չէ, որ այդ պայմանավորվածությունից հետո, ես կնկատի ունեմ՝ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո համանախագահներն (ԵԱՀԿ Մինսկի խմբի-թղթ.) արել են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ բանակցային գործընթացի թեման էլ շատ կարևոր է, սակայն ասուլիսը նվիրված է Ապրիլյան պատերազմին և հարցին ավելի մանրամասն կանդրադառնա այլ առիթով:

2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք են բերվել և վերահաստատվել մի շարք պայմանավորվածություններ՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն