Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`մասնավորապես նշված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

Հայաստանի նախագահը Ջոկո Վիդոդոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում