«Արմենպրես»-ն ամփոփում է շաբաթվա կարևորագույն իրադարձությունները
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։«Արմենպրես»պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է անցնող շաբաթվա առավել կարևոր և հետաքրքրաշարժ իրադարձությունները:

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը մնում է ուժի մեջ. լրացավ Սևրի պայմանագրի 100- ամյակը
Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու մասին․ ՀՀ նախագահ
Հայաստանի 10 կուսակցություններ հայտարարությամբ են հանդես եկել Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը
ՀՀ-ն հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին ու սատարում Հունաստանին և Կիպրոսին

Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել

Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է
«Արցախի ժողովրդից Լիբանանին». մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է ուղարկվել Բեյրութ
ՀՀ-ն լիբանանահայերի կողքին է. Գլխավոր հանձնակատարն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը
Լիբանանի մամուլն արձագանքում է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը
Տարբեր չվերթներով հուլիսի 14-իցԼիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար

Աղբյուրը նշել Է Բեյրութի պայթյունի հիմնական պատճառը
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր պարենի պակասի դեմ պայքարի համար

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 320, մահացել 3 քաղաքացի
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 քաղաքացի
«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է.սահմանափակումները մեղմացվում են
Պարետը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք. Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը

ՀՀ-ն դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել

Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց
Ռուսաստանի պատվաստանյութը մինչեւ երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից
Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Եվրահնձնաժողովը կնքել Է AstraZeneca-ի պատվաստանյութի 300 մլն դոզա գնելու առաջին համաձայնագիրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին

Պետք է բարձրացնել բիզնեսի հարկային կարգապահությունը. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում

Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները
Մանե Թանդիլյանի փոխարեն մանդատ կստանա Ստեփան Ստեփանյանը

Դասերը վերսկսվելու են սեպտեմբերի 15-ից

ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը

Քարահունջ աստղադիտարան-հուշարձանի չափագրության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 նոր քարեր

Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին

Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Բելառուսում չարտոնված ակցիաների ընթացքում 103 իրավապահ Է տուժել

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել Է Ֆրանսիայի չափերին
