Հասարակական

Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ կնորոգվեն

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ կնորոգվեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերանորոգվող ճանապարհներից քանդվող ասֆալտբետոնե ծածկը՝ աղացած ասֆալտի տեսքով, օգտագործվում է ներհամայնքային ճանապարհների նորոգման նպատակով: Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի՝ Ուշիից դեպի Տառերի պուրակ ընկած հատվածի վերանորոգման արդյունքում քանդված ասֆալտբետոնե ծածկը տրամադրվում էԱրագածոտնիմարզի 20-ից ավելի համայնքների՝ ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ նորոգելու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արագածոտնի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Տրամադրվող աղացած ասֆալտը կբավարարի 15-20կմ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումն իրականացնելուն: Ասֆալտի փռման աշխատանքներին ներգրավվում են նաև տեղի բնակիչները՝ այդպիսով մասնակցելով իրենց բնակավայրի բարեկարգմանը: Նշված ճանապարհիԱպարանհամայնքի տարածքում ընկած 3.5կմ հատվածի աղացած ասֆալտը մարզպետԴավիթ Գևորգյանի միջնորդությամբ առաջիկա օրերին կտրամադրվի Ապարան խոշորացված համայնքին՝ բոլոր 21 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Այս նպատակովՀարթավան-Քուչակհատվածից օրեր առաջ Ապարան համայնքին է տրամադրվել մոտ 500 բեռնատար ասֆալտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաշխումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում