«Եռաբլուրում» հարգանքի տուրք է մատուցվել ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ անձինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ պանթեոնում նաև աղոթք հնչեցրին զոհվածների հիշատակին:

Արարողությանը ներկա էր ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը:

1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ն hարձակում էր գործել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի«Էսենբողա» միջազգային օդանավակայանի ոստիկանատան վրա։ Հրաձգության ընթացքում սպանվել էին 9 թուրք ոստիկաներ, այդ թվում՝ Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեցել էին 82 վիրավոր։ Զոհրապ Սարգսեանը նահատակվել էր, իսկ Լևոն Էքմեքճեանը, ծանր վիրավորվելով, գերի էր ընկել։ Թուրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա հոկտեմբերի 7-ին դատապարտվել է մահվան և 1983 թ. հունվարի 29-ին կախաղան հանվել։ Նա Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն է եղել։ «Կարին» անունով մկրտված այս գործողության պատասխանատվությունը ստանձնել էին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Խրիմեան Հայրիկ Անձնասպանական Քոմանտօ»-ն և «Նահատակ Փիեր Կիվլիմեան Անձնասպանական Քոմանտօ»-ն։ Զոհրապ Սարգիսեանը նոր ժամանակներում Թուրքիայում առաջին հայ նահատակն էր, ուստի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն օգոստոսի 7-ը հայտարարել է հայ նորագույն զինյալ պայքարի նահատակների օր։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան