Պաշտոնական

Արմեն Սարգսյանը լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։ Զրուցակիցները քննարկել են լիբանանահայ համայնքին անհրաժեշտ հրատապ օգնության հարցը, միաժամանակ, նշելով, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և ճգնաժամային բնույթը, օժանդակությունը պետք է շարունակական լինի։ Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ նախագահ կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում