Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Reutersգործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթյունավտանգ նյութը տեղափոխելու համար:

Աղբյուրը հայտնել է, որ օգոստոսի 4-ին 9-րդ պահեստում բռնկված հրդեհը տարածվել է մինչև 12-րդ պահեստ, որտեղ պահվելիս է եղել ամոնիումի նիտրատը:

Նավահանգստի ղեկավար Հասան Կորայտեմը տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ պահեստում այդ նյութը պահվել է դատարանի որոշմամբ: Նա հավելել է, որ իրենք տեղյակ են եղել, որ այն վտանգավոր է, սակայն չեն պատկերացրել, որ «այս աստիճանի»:

Նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը փորձագետները համեմատել են 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ, առնվազն 100 մարդ է մահացել, 4000-ը՝ վիրավորվել են, հարյուր հազարավորներն էլ մնացել առանց տանիքի: Զոհերի թվում վեց հայ կա:

Հայերեն English Русский

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը

Եվրոպական ինդեքսներն աճել են - 26/10/26