Սպորտ

Ֆուտզալի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը օգոստոսի 10-13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Գարեգին Մաշումյան - «Լեո», Սարո Գալստյան - «Լեո», Հակոբ Ուզունյան - «Լեո», Գոռ Սարգսյան - «Լեո», Անդրանիկ Կարապետյան -«Լեո», Արթուր Մկրտչյան - «Լեո», Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո», Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա», Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա», Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա», Արտյոմ Զարգարյան -«Ֆալկոնս», Գևորգ Պողոսյան -«Եղվարդ», Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում